ՔՔրիստինա Մկրտչյան

«Իմ քայլը» և Չինաստանի Soong Ching Ling հիմնադրամները ստորագրել են համագործակցության հուշագիր

«Իմ քայլը» և Չինաստանի  Soong Ching Ling հիմնադրամները ստորագրել են համագործակցության հուշագիր

Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ Soong Ching Ling-ի  միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

«Հուշագիրն ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։

Համաձայն հուշագրի՝ կողմերը՝

  • պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների և տարբեր ծրագրերի շահառուների համար.
  • համատեղ աշխատելու են վերապատրաստման, փորձի փոխանակման հնարավորությունների վրա.
  • ակտիվացնելու են երկկողմ հաղորդակցությունը և աշխատելու են համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու համար:

Այս հուշագիրը նոր էջ է բացում հայ-չինական բարեկամության պատմության մեջ, որի հիմքում հումանիտար կապերն են, կրթության և մշակույթի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ «Իմ քայլը» հիմնադրամը վստահ է, որ այս համագործակցությունն ուղղակիորեն կօգնի ծրագրերի շահառուներին՝ հնարավորություն տալով տեսնելու և ուսումնասիրելու Չինաստանի հարուստ մշակույթը, սոցիալական ոլորտում ունեցած մեծ փորձը, միաժամանակ հյուրընկալելով չինացի մասնագետների և երիտասարդների Հայաստանում։

Հուշագրի ստորագրումը Չինաստանի խոշորագույն պետական հիմնադրամներից մեկի՝ Soong Ching Ling-ի հետ կարևոր և նշանակալի ձեռքբերում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համար։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից սկսված երկխոսությունն ու ձևավորված հարաբերությունները այսօր վերածվեցին փաստացի համագործակցության հուշագրի։

Նախորդ տարվա սեպտեմբերին հայկական պատվիրակությունը` Աննա Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մի շարք կրթական և բարեգործական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում