Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։

Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ գործընկեր Իսրայելին։ 

Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

«Վաշինգտոնը հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության օգտին»,- ասված է նամակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում