Չինաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտությունում. Պեսկով

Չինաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտությունում. Պեսկով

Կրեմլի խոսնակը հերքել է Չինաստանը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու համար Մոսկվային Կիևի ներկայացրած մեղադրանքները։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Պեկինը հավասարակշռված քաղաքականություն է վարում։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել չինացի երկու զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից: Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերի կազմում Ուկրաինայի դեմ առնվազն 155 չինացի է կռվում: Զելենսկին հավելել է, որ ռուսական կողմը Չինաստանի քաղաքացիներին հավաքագրում է հիմնականում TikTok-ի միջոցով։

Չինաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին, հավատացրել է՝ Պեկինը զինվորականներ չի ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում