ԼԼուսինե Մուրադյան

Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել. կա տուժած

Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել. կա տուժած

Ապրիլի 10-ին՝ ժամը 12:25-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:33-ին, մարել՝ 12:51-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում