Իրանի հետ քննարկվում են Հայաստանը շրջանցող հաղորդակցության ապահովման հարցերը. Ալիև

Իրանի հետ քննարկվում են Հայաստանը շրջանցող հաղորդակցության ապահովման հարցերը. Ալիև

«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի հետ քննարկվում են Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցերը:

«Իրանական կողմի հետ մեր քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Իրանի տարածքով կմիացնի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին: Շրջանցիկ ճանապարհահատվածն արդեն կառուցվում է։ Իսկ շրջանցիկ երկաթուղային ճանապարհի կառուցման հարցի շուրջ անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում սպասվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան: Նրա խոսքով՝ այցը չափազանց կարևոր է համարում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանում տիրող իրավիճակի համար: 

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի օրակարգը բավական լայն է և, ի թիվս այլոց, ընդգրկում է տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում