ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Աբու Դաբիում կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել: 

Ռուսական կողմը ազատ է արձակել Քսենիա Կարելինային, որը մեղադրվում էր պետական դավաճանության համար, քանի որ ուկրաինական հիմնադրամին 50 դոլար էր փոխանցել՝ գրում է The Wall Street Journal-ը: Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Կարելինան անօրինական կերպով ձերբակալվել է 1 տարի առաջ:

«Նա ազատ է արձակվել նախագահ Թրամփի ջանքերով, աշխատում ենք վերադարձնել ազատազրկված բոլոր ամերիկացիներին»,- նշել է Մարկո Ռուբիոն:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ը ազատ է արձակել Արթուր Պետրովին, որը ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում՝ երկակի նշանակության միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում