ԱՄՆ-ը և Պանաման շրջանակային պայմանագիր են համաձայնեցրել

ԱՄՆ-ը և Պանաման շրջանակային պայմանագիր են համաձայնեցրել

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական և այլ նավերը կարող են արտահերթ և անվճար անցնել Պանամայի ջրանցքով։

Փիթ Հեգսեթի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Պանամայի հետ՝ ապահովելու ջրանցքի անվտանգությունը և զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը։ Նա մտահոգություն էր հայտնել, որ ամերիկյան նավերը չափազանց շատ են վճարում և նորմալ սպասարկում չեն ստանում: Պանամայի իշխանությունը կտրականապես դեմ է ջրանցքի վերահսկողությունն ԱՄՆ-ին զիջելու հեռանկարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում