ԳԳոհար Սարգսյան

ՊԵԿ նախագահն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք ոլորտներում արձանագրված բարեփոխումները

ՊԵԿ նախագահն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք ոլորտներում արձանագրված բարեփոխումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ գրասենյակից։

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները։ Մասնավորապես, ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ, բարելավվել է հետագծելիության համակարգը, գործարկվել է հարկային կարգապահության ծրագիրը, կատարելագործվել է թեմատիկ ստուգումների և բանկային տեղեկատվության ստացման համակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները և մաքսային բարեփոխումների առաջընթացը։

Կարևորվել է նաև հարկային մարմինների համար՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հասանելիության ապահովման խնդիրը՝ հայտարարագրման համակարգով ստացվող տեղեկությունների ճշգրտությունը հսկելու տեսանկյունից։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և անդրադարձել դրանց արդյունքում արձանագրված հարկային վարչարարության արդիականացմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարելավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկկողմ համագործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում