ՎՎահե Դավթյան

Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը

Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների դեմ պայքարում իրազեկման բարձրացման, քրեակատարողական ծառայողների կարողությունների բարձրացման ուղղություններով:

Աննա Կարապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը, մարդու իրավունքների վերաբերյալ կրթական կառուցակարգերի ներդնումը, իրավաբանական կլինիկաների հետ այս ոլորտում ակտիվ համագործակցությունը, ատելության խոսքի և խոշտանգումների դեմ պայքարում համագործակցության շարունակականությունը:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականության պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին: Քննարկվել է հետագայում համագործակցությունը ռազմավարության իրականացման շրջանակներում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել արդյունավետ համագործակցությունը առաջնահերթություն համարվող ոլորտներում՝ հատուկ շեշտելով այդ ուղղությամբ նոր ջանքերի գործադրումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում