ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերականգնել AP-ի մուտքը Օվալաձև աշխատասենյակ

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերականգնել AP-ի մուտքը Օվալաձև աշխատասենյակ

Ամերիկյան դատարանը կարգադրել է Սպիտակ տանը վերականգնել Associated Press-ի (AP) լրագրողների մուտքն Օվալաձև աշխատասենյակ, նախագահական օդանավ և այլ տարածքներ, եթե դրանք բաց են մյուս լրագրողների համար: Դաշնային դատավոր Թրևոր Մաքֆադենը  ապրիլի 8-ին ասել է, որ իր որոշումը կայացնելիս հիմնվել է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման վրա, որը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը:

Կառավարությունը կարող է բողոքարկել որոշումը մինչև ապրիլի 13-ը։

Փետրվարի կեսերին Associated Press-ի աշխատակիցներին արգելվել էր մուտք գործել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ և նախագահական ինքնաթիռ, քանի որ խմբագրությունը հրաժարվել էր իր հրապարակումներում Մեքսիկական ծոցի անվանումը փոխել Ամերիկայի ծոցով՝ չնայած Թրամփի հրահանգին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը գործակալությանը մեղադրել է «ապատեղեկատվության» համար։

Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին իսկ օրը ստորագրել է Մեքսիկական ծոցը վերանվանելու մասին հրաման: Ծոցը Մեքսիկական է կոչվում 16-րդ դարից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում