ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025 թվականի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հյուպատոսության բացումը էական խթան կհանդիսանա առևտրի, ներդրումային, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացման, այդ տարածքի և Ռուսաստանի շրջանների միջև փոխշահավետ կապերի հաստատման համար։

Սյունիքում մեր երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը գնալով ավելի կարևոր է դառնում ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված վերջերս Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման հետ»,- նշել է Զախարովան։

Նրա համոզմամբ՝ այդ ամենը կապահովի Սյունիքի մարզի անվտանգ և խաղաղ զարգացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում