ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Օմանում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։

Նա կարևորել է գործընթացի արդյունավետությունը և համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը։ Արաղչին ընդգծել է, որ երբ բանակցությունները հիմնված են ճնշման կամ սպառնալիքի վրա, դրանք դառնում են թելադրանք, ոչ թե երկխոսություն: Դիվնագետը հավելել է, որ այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձևաչափը, որը թույլ է տալիս իրական բանակցություն վարել։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է:

«Վստահության ամրապնդման միջոցների դիմաց անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն»,- նշել է նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում