ՎՎարդան Հովսեփյան

Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը 4:2 հաշվով հաղթել է ալբանացի մրցակցին և դուրս եկել Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Թևանյանը հաղթել էր 3:0 և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նարեկ Հարությունյանը պարտվել է մեկնարկում, Մանվել Խնձրցյանն ու Գուրգեն Սիմոնյանը պարտվել են սփոփիչներում:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։

Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ էին դուրս եկել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Արման Անդրեասյանը հաղթել էր վրացի ըմբիշին և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում