Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն

Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն

Ուկրաինայի արտգործնախարարություն է կանչվել Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսասկան բանակի կազմում ՉԺՀ քաղաքացիների մասնակցության պատճառով:

ԱԳՆ-ից նշել են, որ ռուսական բանակի կազմում Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը կասկածի տակ է դնում Պեկինի հայտարարած դիրքորոշումը խաղաղության վերաբերյալ  և խաթարում է վստահությունը Չինաստանի նկատմամբ՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել երկու չինացի զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում