ՄՄարիա Գաբրիելյան

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցչին. ընդգծվել է երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցչին. ընդգծվել է երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի  հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ և շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

Երկուստեք կարևորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ և շնորհակալություն հայտնել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Ինդոնեզիայի աջակցության համար:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցիչը կարևորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը` աջակցություն հայտնելով փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խթանման հեռանկարները:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում