Իրան-ԱՄՆ հնարավոր հակամարտությունը ողբերգական հետևանքների կհանգեցնի. Ռուդենկո

Իրան-ԱՄՆ հնարավոր հակամարտությունը ողբերգական հետևանքների կհանգեցնի. Ռուդենկո

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Իրան-ԱՄՆ լարվածությունը, նշել՝ հնարավոր հակամարտությունը տարածաշրջանի համար ողբերգական հետևանքների կհանգեցնի:

«Մոսկվան չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա»,- շեշտել է պաշտոնյան, հավելել՝ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին:

Միևնույն ժամանակ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում կամ ռազմական օգնության տրամադրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում