ՄՄարո Թարվերդյան

Շտապօգնության բժիշկը ամրակապված չի եղել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել. Կոստանյան

Շտապօգնության բժիշկը ամրակապված չի եղել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթարին, ինչի հետևանքով շտապօգնության բժիշկը մահացել էր։

 

«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:
 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում