ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ առաջնային ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

 

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Էմիրությունների միջև ձևավորված կայուն գործընկերությունն ու տարեցտարի խորացող սերտ համագործակցությունը՝ նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման վերաբերյալ:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, ինչը կնպաստի տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը:

 

Զրուցակիցները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նշելով, որ այդ գործընթացը կարևոր է երկու պետությունների տնտեսական զարգացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում