ՎՎահե Դավթյան

Դավիթ Կարապետյանի ու Պետեր Գրկի հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին

Դավիթ Կարապետյանի ու Պետեր Գրկի հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես նաև քննարկել «Երևանյան երկխոսության» և Բլեդի ռազմավարական համաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում