ԳԳոհար Սարգսյան

ՄԱԿ-ում մտահոգ են ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության աճով

ՄԱԿ-ում մտահոգ են ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության աճով

ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ ու Իրանի հարաբերություններում լարվածության աճով և հուսով են, որ կողմերը կարող են համաձայնեցնել միջնորդների օգնությամբ միջնորդավորված բանակցությունների անցկացումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք մտահոգ ենք ԱՄՆ ու Իրանի հարաբերություններում աճող լարվածությամբ։ Մենք նաև դրական ենք արձագանքել լուրերին՝ այն մասին, որ երրորդ կողմի օգնությամբ անուղղակի բանակցությունների անցկացման հնարավորություն կա։ Հուսով ենք, որ երրորդ երկրի միջնորդությամբ այդ հնարավորությունը կյանքի կկոչվի»,- նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում