ԼԼուսինե Մուրադյան

Դավիթ Բեկի փողոցում իրար է բախվել 3 ավտոմեքենա, մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Բեկի փողոցում իրար է բախվել 3 ավտոմեքենա, մեկում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 7-ին՝ ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, Kia և Hyundai մակնիշների ավտոմեքենաները․ Hyundai մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։ Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում