ԼԼուսինե Մուրադյան

Նախորդ շաբաթ Երևանում օդի միջինացված արժեքները գտնվել են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքում

Նախորդ շաբաթ Երևանում օդի միջինացված արժեքները գտնվել են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքում

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի կայաններից 2025 թվականի մարտ ամսվա ստացված տվյալներով օդի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 91, իսկ PM 10-ի համար՝ 37: Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այս սեզոնին արդեն իսկ օդի որակն էականորեն փոխվում է դեպի լավը, որը ցույց են տալիս 173 սարքերը, որոնք տեղադրվել են Երևան քաղաքով մեկ: Հիմնականում խնդիրը լինում է ձմռան ամիսներին:

Զեկուցվեց, որ ձմռան ամիսներին օդի որակի խնդիրները պայմանավորված են նաև ջեռուցման սեզոնով, այսինքն՝ Երևանի օդն աղտոտող աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր՝ ջեռուցումը: Դա պայմանավորված է նաև Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով. սառը օդը լճանում է Արարատյան գոգավորության հատակային մասում և Երևան քաղաքում, արդյունքում այդ ամիսներին օդափոխանակությունը խախտվում է:

Խոսվեց նաև օդի աղտոտվածության՝ 2024 թվականի ամփոփագրի տվյալների մասին: Ըստ այդմ՝ Երևան քաղաքում նվազել է փոշիով աղտոտվածության մակարդակը՝ համեմատած նախորդ տարիների: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, 2024-ին արդեն Երևանում նվազել է այդ ցուցանիշը, և 4-րդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ:

Քաղաքապետը նաև հիշեցրեց՝ մինչև նախորդ տարի Երևանում օդի որակի չափման նման ծավալներ չեն եղել:  

«Այսինքն՝ այն սարքերի ծավալը և քանակը, որ նախորդ տարի ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելի էր, և դա մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսելու դրա շուրջ»,- ասաց քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում