ԼԼիլիթ Ասատրյան

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է հրամանագրում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր  Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում