ՄՄարո Թարվերդյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկներում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածնից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում