ԳԳոհար Սարգսյան

Կարևորում եմ ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այլ խթանումը․ Անահիտ Մանասյան

Կարևորում եմ ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այլ խթանումը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին բացման խոսքով է հանդես եկել Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է, կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այլ խթանումը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ քայլեր։

«Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Թեև պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն, սակայն չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն ընդգծել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդումներում ոլորտին առնչվող առանձին մեծ հատված է ներառվել, ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՄԻՊ առընթեր Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը։

Բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:

Լրագրողներ Շուշանե Սաքունցին, Քնար Խուդոյանին, Արմինե Գևորգյանին մրցանակներ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը:

Ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լուսաբանումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում