ԳԳոհար Սարգսյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս նախաձեռնությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ որպես քաղաքային մշակութային քաղաքականության առանցքային ուղղություն, որտեղ երեխաների ստեղծագործ ներուժի զարգացումն առաջնահերթություն է։

Շուրջ երկու ամիս ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ փոխանցելով իր անգնահատելի փորձն ու ներշնչելով նոր սերնդին։

Այսօր բեմում մեր երեխաները հանդես եկան Նարեկ Հախնազարյանի կողքին, նրա ղեկավարությամբ»,- գրել է նա։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում