ԳԳոհար Սարգսյան

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը զրուցակցին է փոխանցել մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի հրավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում