ԳԳոհար Սարգսյան

Մնացական Սաֆարյանը Նոր Զելանդիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մնացական Սաֆարյանը Նոր Զելանդիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ապրիլի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների հիման վրա։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում և կարևորել գործարար շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան:

Մնացական Սաֆարյանը դեսպան Թրեյնորին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, անդրադարձել ավելի լայն տարածաշրջանային զարգացումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում