Իսրայելի վարչապետը քառօրյա այցով մեկնել է Հունգարիա

Իսրայելի վարչապետը քառօրյա այցով մեկնել է Հունգարիա

Իսրայելի վարչապետը քառօրյա այցով մեկնել է Հունգարիա՝ չնայած Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին: Հիշեցնենք՝ անցած տարի Դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել՝ Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ 

Հունգարիան Միջազգային քրեական դատարանի անդամ է և վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն երկրի իշխանությունը հայտնել է, որ չի կատարի Դատարանի հրամանը:

Բուդապեշտում Բենիամին Նեթանյահուին ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա հայտնել է Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը դադարեցնելու մասին։ Իսրայելի վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել իր երկրին ԵՄ-ում, ՄԱԿ-ում աջակցելու և ՄՔԴ-ի հարցում վճռական դիրքորոշման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում