Լավրովի շնորհավորանքը Միրզոյանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ

Լավրովի շնորհավորանքը Միրզոյանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է արգործնախարար Արարատ Միրզոյանին Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ, նշել՝ այդ իրադարձությունը սկիզբ է դրել Մոսկվայի և Երևանի երկկողմ կապերի ժամանակակից փուլին։

«Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները սասանելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակը, ավելացնել առևտրատնտեսական գործակցությունն ինչպես երկկողմ գծով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ գործընկերության արդյունավետության հետագա խորացման և կատարելագործման նպատակով՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»,- ասված է ուղերձում:

Լավրովը Միրզոյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ բարգավաճում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում