Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Չնայած կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայից հնչող հայտարարություններին՝ կողմերը շարունակում են փոխադարձ հարձակումները:

Հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Դնեպրին: Թիրախում է հայտնվել Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, կան զոհեր և վիրավորներ: Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի տարածքներին հարվածները:

ՌԴ ՊՆ տվյալով էլ՝ ուկրաինական ուժերն անցած գիշեր տասնյակ անօդաչուներ են արձակել, մասնավորապես, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Կալուգայի, Բելգորոդի, Սմոլենսկի մարզերի ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում