ԳԳոհար Սարգսյան

Եվրոպայի կանանց առաջնության երրորդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյաննն ու Լիլիթ Մկրտչյանն առաջատարների շարքում են

Եվրոպայի կանանց առաջնության երրորդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյաննն ու Լիլիթ Մկրտչյանն առաջատարների շարքում են

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր:

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը՝ 1 միավոր։

4-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում