ԳԳոհար Սարգսյան

Մասկը կավարտի պետական աշխատանքը իր առջև դրված խնդիրները կատարելուց հետո. Սպիտակ տուն

Մասկը կավարտի պետական աշխատանքը իր առջև դրված խնդիրները կատարելուց հետո. Սպիտակ տուն

Իլոն Մասկը ԱՄՆ իշխանությունների հետ աշխատանքը կդադարեցնի այն բանից հետո, երբ կավարտի իր առաքելությունը երկրի կառավարության արդյունավետության դեպարտամենտում, հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Քերոլայն Լևիտը՝ X-ի միկրոբլոգում մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը։

Նշված հրապարակման մեջ նշվում էր, որ Դոնալդ Թրամփը իր մերձավոր շրջապատում հայտնել է՝ քաղաքական դերակատարումը, որ ունի Մասկը, առաջիկա շաբաթներին կնվազի։

Թերթի աղբյուրները պնդում են, որ Մասկը հիմնականում կզբաղվի բիզնեսով և քաղաքական առումով «օժանդակող դեր կունենա»՝ միաժամանակ պահպանելով Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի դերը։

«Այդ լուրը կեղծ է․ Իլոն Մասկն ու նախագահ Թրամփը հրապարակավ ասել են, որ Իլոնը կառավարությունում պետական հատուկ ծառայողի իր աշխատանքը կավարտի, երբ նրա աշխատանքը կառավարության արդյունավետության դեպարտամենտում ավարտվի»,- ասել է Լևիտը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում