ԼԼիլիթ Ասատրյան

Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը

Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

 

«2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։ 19 տարվա ընթացքում խիզախության պարգև է հանձնվել 200 կնոջ՝ ավելի քան 90 երկրից։

 

Արարողությունը հյուրընկալել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը»,- նշված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում