ԼԼուսինե Մուրադյան

Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են համատեղ և վճռական գործողություններ. Արման Խոջոյան

Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են համատեղ և վճռական գործողություններ. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։

 

Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը և ընդգծել է, որ բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանում կանաչ գյուղատնտեսության խթանմանը։ Նա կարևորել է համատեղ աշխատանքի նշանակությունը՝ շոշափելի արդյունքների հասնելու նպատակով։

 

«Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են համատեղ և վճռական գործողություններ։ Լիահույս եմ, որ այս համաժողովը ծառայելու է որպես լավագույն հարթակ՝ համախմբելու մեր բոլորի ջանքերը՝ միասին ստեղծելու ավելի կանաչ և կայուն գյուղատնտեսություն»,- նշել է Արման Խոջոյանը։

 

«Ինչպես Կանաչ գյուղատնտեսության միջոցով նպաստել Հայաստանում կայուն զարգացմանը» թեմայով պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են կանաչ գյուղատնտեսության խթանման քաղաքականության գործիքները։

 

Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան են ժամանել գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ և արտադրողներ տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում