ԼԼիլիթ Ասատրյան

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում

Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից:

 

 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են ունեցել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, ծանոթացել նաև «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցադրությանը։
 

 

Շրջայցի ավարտին խոսնակ Չան Թրան Մանը տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում