Համաշխարհային մամուլը շարունակում է լուսաբանել Քարդաշյանների այցը Հայաստան

Համաշխարհային մամուլը շարունակում է լուսաբանել Քարդաշյանների այցը Հայաստան

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի անդամների այցը Հայաստան շարունակում է լայնորեն լուսաբանվել միջազգային մամուլի էջերում:

Անգլալեզու լրատվամիջոցներին զուգահեռ մեգաաստղի այցին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանը, հայ մշակույթին եւ հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգությանն անդրադարձել են գերմանական, ավստրիական եւ իսպանախոս երկրների բազմաթիվ հեռուստաալիքներ, թերթեր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ:

«Դեյլի մեյլի» հրապարակման մեջ նշվում է, որ մեգաաստղի այցն իրարանցում է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Բրիտանական պարբերականը գրում է, որ Երեւան ժամանելուց ու երկրպագուների կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Քիմն ու Քլոյեն սկսել են այցելել տեսարժան վայրեր, լուսանկարվել տեղի զբոսայգիներում եւ հնագույն հուշարձանների մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում