Ֆեյսբուքյան ֆլեշմոբը՝ ընթերցանության տարածման միջոց

Ֆեյսբուքյան ֆլեշմոբը՝ ընթերցանության տարածման միջոց

Երիտասարդներին գրքին կապելու վերջին նախաձեռնությունը դրական արդյունք է տվել: Նորաձև երևալու համար գիրք կարդալը թեև զավեշտալի է, բայց ընթերցանության տարածման համար  ցանկացած մեթոդ էլ կարելի է կիրառել:

Ֆեյսբուքյան վերջին գրքային ֆլեշմոբը հենց այդ նպատակն էր հետապնդում: Միմյանց մարտահրավեր նետելով՝ երիտասարդները կիսվել են իրենց նախասիրություններով, թե ինչ  գրքեր են նախընտրում կարդալ, նաև իրենց համար բացահայտել համաշխարհային գրականության գանձարանի գլուխգործոցների ցանկը, որոնք արժե կարդալ:

Կաֆկա, Սելինջեր, Կոելյո, Սարոյան, Բուլգակով. ըստ ֆեյսբուքյան ֆլեշմոբի՝ նրանք ամենաընթերցված հեղինակներն են: Իքս օգտատերը նշում է 10 գիրք, որոնք մեծ ազդեցություն են թողել իր աշխարհայացքի ձևավորման վրա, հետո էստաֆետը փոխանցում մեկ այլ օգտատիրոջ: Հենց այդպես՝ արագ տարածվող վիրուսի նման, գրքային ֆլեշմոբը վարակեց հարյուրավոր ֆեյսբուքահայերի:

Բայց այն, որ շատերը գրքերի իրենց տասնյակը ձևավորեցին Google-ի օգնությամբ, պարզ է դառնում երևանյան գրախանութներում, որտեղ ամենապահանջված հեղինակները բնավ չեն ձևավորվում ըստ ֆեյսբուքյան ցուցակների:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում