ՎՎահե Դավթյան

Հայաստանը պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանը պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանը պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Էստոնիան՝ լինելով առաջատար թվային պետություն, մեզ համար մեծ փորձի աղբյուր է։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ աշխատանքային այցով գտնվում ենք Էստոնիայում՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում նրանց հաջողված մոդելները։ Այս օրերին հայկական պատվիրակությունը մասնակցում է ոլորտային հանդիպումների, որոնց շրջանակում քննարկում ենք երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը կտա նոր հնարավորություններ՝ Հայաստանում թվային ենթակառուցվածքների ամրապնդման և նորարարական լուծումների ներդրման համար»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում