ՎՎահե Դավթյան

Արտաշատում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ հրդեհ է բռնկվել

Արտաշատում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ հրդեհ է բռնկվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։57-ին: Այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում