ԱՄՆ-ին ենք փոխանցել Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մասին տեղեկատվությունը. Լավրով

ԱՄՆ-ին ենք փոխանցել Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մասին տեղեկատվությունը. Լավրով

Ռուսաստանը Թրամփի խորհրդական Մայք Ուոլցին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկություն է փոխանցել Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ մորատորիումը չի պահպանվում, Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներն անօդաչուների հարձակման են ենթարկվում: Լավրովը պնդել է, որ ռուսական բանակը պահպանում է մորատորիումը։

Լավրովի խոսքով՝ նա ամերիկացի պաշտոնյաներին է ուղարկել այդ տեղեկությունները, որպեսզի ցույց տա, որ Ուկրաինայի իշխանությունների խոսքը արժեք չունի:

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ նախապատրաստվում Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում