ԼԼևոն Սարդարյան

Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածք է ստացել

Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» - «Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։ ՀՖՖ-ն կապ է հաստատել Հայաստանի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, որը հայտնել է, որ Հովհաննիսյանը մկանային պատռվածք է ստացել. ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ:

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Կամոն վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կրկնակի հետազոտության կենթարկվի, ինչից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի»,- հայտնել է Ստեփանյանը։

Ամենայն հավանականությամբ, մեր թիմի պաշտպանը բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում