Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես՝ մայրաքաղաքի հարավային արվարձաններին: ԶԼՄ-ների տվյալով՝ հզոր պայթյուններ են լսվել: Ըստ ՑԱՀԱԼ-ի՝ թիրախում են եղել «Հըզբոլլահի» օբյեկտները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի 28-ից վերսկսել են Լիբանանին հարվածները: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դա պատասխանն է Լիբանանից Իսրայելի տարածքի թիրախավորմանը:

Լարված է նաև Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ն ակտիվացրել է ավիահարվածները և ցեղասպան գործունեություն է ծավալում: Հաղորդվում է վերջին ժամերին հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին:

Գազայի հատվածում հրադադարը հերթական անգամ խախտվել է մարտի 18-ին: Իսրայելի վարչապետը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին պատանդներին չվերադարձնելու և հրադադարի գործարքը խախտելու համար: Պաղեստինյան շարժումը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով՝ Իսրայելն է հրաժարվում կառուցողական բանակցություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում