Կիևի հետ գործարքի շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում. Թրամփ

Կիևի հետ գործարքի շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում. Թրամփ

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է ռուս-ուկրաինական կարգավորումը: Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մոսկվան կգնա գործարքի և Վաշինգտոնը ստիպված չի լինի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական «ամբողջ նավթի համար»։

Նա նաև տեղեկացրել է, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը և անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում: Թրամփը հավելել է, որ այդ գործարքի շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում:

Դոնալդ Թրամփը տքնաջան աշխատանք է կատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, շեշտել՝ ԱՄՆ նախագահը դժգոհ է երկու երկրի առաջնորդների հայտարարություններից: 

Պետքարտուղարության խոսնակն էլ անդրադարձել է Վլադիմիր Պուտինի առաջարկին, որ Ուկրաինայում կարող է ՄԱԿ գլխավորությամբ ժամանակավոր վարչակազմ ստեղծվել: Թեմմի Բրյուսը նշել է, որ Դոնալդ Թրամփը հավանություն չի տալիս Մոսկվայի գաղափարին:

«Ուկրաինայում սահմանադրական ժողովրդավարություն է, այդ երկրի կառավարման գործընթացը որոշվում է սահմանադրությամբ և ուկրաինացի ժողովրդի կամքով», - ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նա ընդգծել է՝ բանակցություններում Ռուսաստանից և Ուկրաինայից կպահանջեն կոշտ որոշումներ և փոխզիջումներ: 

Հրադադարի գործարքի մասին քննարկումների ֆոնին ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ այսօր 2025 թվականի ընթացքում առաջին անգամ ռուսական ուժերը զանգվածային հարվածներ չեն հասցրել Ուկրաինայի տարածքին: Այնուհանդերձ մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվել, Սումիում մեկ մարդ է տուժել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում