ԼԼուսինե Մուրադյան

Պատերազմի ժամանակն ավարտվել է, Հարավային Կովկասը, մեր տարածաշրջանն այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների. ՀՀ նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, Հարավային Կովկասը, մեր տարածաշրջանն այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների. ՀՀ նախագահ

Մենք հետևողական ենք մեր աշխատանքում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված: Մենք ունենք խնդիր՝ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում և կոնկրետ Ադրբեջանի հետ, և այդ նպատակին հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք անում: Այդ մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է լավատես, որ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթուղթը:

«Այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, կարծում ենք՝ դրանք հաղթահարելի են, և ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել: Պատերազմի ժամանակն ավարտվել է, հակամարտության ժամանակն ավարտվել է, Հարավային Կովկասը, մեր տարածաշրջանն այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների»,- ասաց նախագահը:

Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ հայկական կողմի լավատեսությունը հիմնվում է իրատեսության վրա. «Մենք իրատես ենք և անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը՝ մոտեցնում են իրար: Մենք շարունակելու ենք այս նույն ոճով, նաև վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետև շատերը չէին էլ սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առաջարկությունները, որոնք կային, կհանվեին: Բայց մարտին պարզվեց, որ դրանք հնարավոր էին: Մենք հիմա ունենք սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում