ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլը՝ Պուտինի նկատմամբ Թրամփի զայրույթի մասին

Կրեմլը՝ Պուտինի նկատմամբ Թրամփի զայրույթի մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրացած խոսքերը: «Նշված հայտարարություններից մի քանիսն արվել են վերաշարադրման ժամանակ: Մենք աշխատում ենք ուկրաինական կարգավորման հետ կապված որոշ գաղափարների իրականացման ուղղությամբ, և այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Առայժմ որևէ որոշակիություն չկա, որի մասին կարող ենք խոսել»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ շարունակում են ամերիկյան կողմի հետ աշխատել կառուցելու երկկողմ հարաբերությունները, որոնք ահռելի վնաս են կրել նախորդ վարչակազմի օրոք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զայրացած է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայի մասին նրա խոսքերի պատճառով, սակայն երկու առաջնորդների հարաբերությունները «ամենացածր կետում» չեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում