ԼԼիլիթ Ասատրյան

Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը. Սարիկ Մինասյան

Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը. Սարիկ Մինասյան

Գյումրի և Փարաքար համայնքում ընտրությունների ՔՊ-ական թեկնածուները Ֆեյսբուքում արված գրառումներով շնորհակալություն են հայտնել իրենց տրված քվեների համար:

 
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,
 

շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:

 

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

 

Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել՝ ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»,- ասված է Սարիկ Մինասյանի գրառման մեջ:

 
«Սիրելի փարաքարցիներ,
 
շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։

 

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։

 

Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»,- գրել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում