ԼԼիլիթ Ասատրյան

Թրամփը սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»

Թրամփը սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության չգան միջուկային գործարքի հետ կապված հարցում։

«Եթե նրանք գործարքի չգնան, ռմբակոծություններ կլինեն: Դա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել»,- ասել է նա:

Թրամփը միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները «բանակցում են»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Սա Թեհրանի առաջին պաշտոնական պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։

Նախագահ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հնարավոր է համարում Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում