ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրիում և Փարաքարում քվեարկությունն ավարտվել է

Գյումրիում և Փարաքարում քվեարկությունն ավարտվել է

Շիրակի մարզի Գյումրի համայնքի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: 

«Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից»,- նշում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր տեղի ունեցան ավագանու արտահերթ ընտրություններ։

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել էին հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել էին հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում