ԼԼիլիթ Ասատրյան

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Ընտրակաշառքի բաժանման կասկածանքով ձերբակալման դեպք կա մի քանի ժամ առաջ: Ես այս մասով պետք է ասեմ, որ դիտորդական առաքելությունը թեպետ չունի տվյալներ, որոնք կվկայեն, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են: Այդ մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Որ երևույթը եղել է Գյումրիում, մենք կարող ենք դա հաստատել: Արդյո՞ք դա արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալվել են հիմա, կամ այն անձինք, որոնք ձերբակալվել էին հինգշաբթի օրը, մենք ոչ կարող ենք հաստատել, ոչ հերքել»,- նշեց նա: 

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը Ֆեյսբուքի էջում հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում